Հուլիսի 17-ին Քաշաթաղի շրջանում կայացած նախընտրական հանդիպումների ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպել է Սիրիայի Ղամշլիի շրջանից Կովսական տեղափոխված մի քանի ընտանիքների, որոնց հետ քննարկել է սիրիահայության խնդիրներին, Արցախ տեղափոխված մեր հայրենակիցների ադապտացիայի հետ կապված հարցերին:
Թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ Վիտալի Բալասանյանը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություննները պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա: Սփյուռքը մեծածավալ օժանդակություն է ցույց տվել Արցախին եւ ժամանակն է, որ Արցախն ակտիվորեն մասնակցի հայապահպանության գործին եւ օպերատիվ աշխատի հայությանը վտանգ սպառնացող դեպքերում: Այսօր սպառնալիքի տակ է Սիրիայում ապրող հայությունը եւ նրանց ճակատագիրը պետք է լրջորեն հուզի Արցախին:
Այսօր նախագահի թեկնածուն իր քարոզարշավը կավարտի հայրենի Ասկերանում:




























