Թուրքիան Եվրատեսիլ 2010-ին չի ներկայացնի ստամբուլահայ Հայկո Ջեփքինը։ Թուրքական TRT հեռուստաընկերության տնօրինության ընտրությունը կանգ է առել «MANGA» ռոք խմբի վրա։ Ռոք խումբը արդեն տվել է իր համաձայնությունը։
«MANGA»-ն 2009 նոյեմբերին Բեռլինում MTV երաժշտական մրցանակաբաշխությանը արժանացել է «Եվրոպայի ամենալավ արվեստագետ» մրցանակին։
Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր ստամբուլահայ Հայկո Ջեփքինի անունը, որպես Եվրատեսիլին մասնակցության հավանական թեկնածու։



























