Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի զարմիկը՝ Ալի Հասան Մաջիդը, որն ավելի հայտնի է «Քիմիկոս Ալի» անունով, հերթական անգամ դատապարտվել է մահապատժի, հաղորդում է BBC Russia-ն:
Իրաքյան դատարանը Մաջիդին մեղավոր է ճանաչել 1988թ. քրդական Հալաբջա քաղաքի բնակիչների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: Այն ժամանակ զոհվել էր 5 հազար հոգի, հիմնականում՝ կանայք եւ երեխաներ:
Սա Ալի Հասան Մաջիդի արդեն չորրորդ մահապատժի վճիռն է: Նախկինում Հուսեյնի ազգականին դատապարտել են 1999թ. շինաների սպանության, 1988թ. «Ալ-Անֆալ» գործողությանը մասնակցության, եւ 1991թ. շիաների ապստամբության ճնշման համար:
Հուսեյնի կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որ մեղավոր են ճանաչվել Հալաբջայում կատարվածի համար, տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:




























