Ստամբուլահայ տարեց կանանց դեմ հարձակման մեղադրանքով կալանավորված Մուրադ Նազարյանը դատական երկրորդ նիստի ժամանակ պաշտպանական ելույթով է հանդես եկել`շեշտելով, թե ինքը ոչ մեկին չի սպանել եւ նման բան չի հիշում: Նա նշել է, թե ձերբակալվելուց հետո ոստիկանությունում իր արած հայտարարությունը, ինքը կարող է եւ սպանել է, ճիշտ չէ, քանի որ այդ ժամանակ ինքը ոստիկանությունում գտնվել է հոգեբանական ճնշման տակ:
Դատական նիստի ավարտին դատարանը որոշումէ կայացրել հետաձգել նիստը մինչեւ նոյեմբերի 4-ը, որի ընթացքում պետք է հետաքննությունն ավելի ընդլայնվի:
Դատական նիստին մասնակցել են Մուրադ Նազարյանի եւ տուժյալները հարազատները եւս:
Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։
Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։




























