Նյու Յորքում չեղյալ են հայտարարել Սանտա Կլաուսների ավանդական երթը, որը պետք է բարեգործական նպատակների համար միջոցներ հավաքեր: Այս մասին հայտնել է կամավորական կազմակերպության փոխնախագահ Ռեյչել Վայնշտեյնը, գրում է Associated Press-ը:

Խմբի ղեկավարը խոստովանել է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի դժվարացել է ձմեռային հրաշագործների աշխատանքի համար կամավորներ գտնելը, նրանց աշխատանքն էլ առանձնապես տպավորիչ արդյունքներ չէր արձանագրում:

Այսուհետ կամավորական կազմակերպությունը գումար կհավաքի առցանց եւ կամավոր նվիրատվություններ կընդունի, հայտնում է Lenta.ru-ն:

Սանտա Կլաուսների բարեգործական երթը Նյու Յորքում անցկացվել է երկար տարիներ: