Քալիֆորնիայի Բեւերլի Հիլզի եւ Սանտա Մոնիկայի երկնքում «ամպերով գրված» ամուսնության առաջարկ է հայտնվել՝ հասցեագրված ոմն Միկոյի, գրում է The Daily Mail-ը: Առաջարկը երկնքում «գրել է» օդաչուն: Այն բուռն արձագանք է ստացել տեղի բլոգերների շրջանում. նրանք լուսանկարել են երկնքում հայտնված գրությունը, տեսագրել այն, իսկ հետո տեղադրել համացանցում: Ամուսնության առաջարկը տեսնողների մեծամասնությունը հույս են հայտնել, որ Միկոն համաձայնել է, հաղորդում է Lenta.ru-ն:
Պարզվել է, որ աղջիկն իսկապես ընդունել է իր սիրելիի առաջարկությունը. համապատասխան գրությունը («Միկոն ասել է «այո») հայտնվել է ամենավերջում: Սիրահարների ինքնությունը դեռ չի պարզվել: Համացանցի օգտվողները փորձում են ճշտել, թե ով է «երկնային» գրության հեղինակը:





























