Առավոտյան գլխացավն ու սրտխառնոցը միայն մի մասն են կազմում այն հետեւանքների, որոնք պայմանավորված են նախօրեին ոգելից խմիչքների չափից ավել օգտագործմամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքի հետ խումարն ավելի դժվար է հաղթահարվում:
Բժիշկները հայտնում են, որ տարիների հետ օրգանիզմն ավելի զգայուն է դառնում սպիրտային խմիչքների հանդեպ: Պատճառները բազմաթիվ են: Ամենապարզը խմող մարդու մկանային զանգվածի նվազումն է: Նման կենսակեեւպը կարող է ավարտվել օրգանիզմի ջրազրկմամբ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Տարիքի հետ ալկոհոլն ավելի բացասաբար է ազդում մարդու վրա: Եթե երիտասարդ տարինենրի կարելի էր ողջ գիշերը զբոսնել, իսկ առավոտյան առանց դժվարությունների գնալ աշխատանքի, ապա տարիների ընթացքում ավելի բարդ է դառնում: Խոսքը վերաբերում է ֆիզիոլոգիային:
Տարիների ընթացքում մարդկանց ֆիզիկական ակտիվությունը թուլանում է, ինչը հանգեցնում է օրգանիզմում ճարպի մակարդակի բարձրացման ու մկանային զանգվածի կրճատման: Արդյունքում նման մարդկանց օրգանիզմում սպիրտն ավելի երկար է լուծվում: Հետեւաբար, 40 տարեկանից հետո օրգանիզմի պաշտպանողական գործառույթները կրճատվում են, ինչն էլ հանգեցնում է դժվար հաղթահարելի խումարի:





























