Սովորական քլորի թույլ լուծույթը բուժում է մաշկային հիվանդություններն ու դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Նման եզրակացության են եկել Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի(ԱՄՆ)  հետազոտողները:

Քլորի հակամիկորբային հատկությունների մասին վաղուց է հայտնի, որի շնորհիվ այն օգտագործում են լողավազաններում ջրի մաքրման ու ախտահանման ժամանակ:

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ 0,005 տոկոսանոց հիպոքլորիտի նատրիումի լուծույթը պայքարում է բորբոքման դեմ ու դանդաղեցնում է մաշկի ծերացումը: Գիտնականները փորձ են անցկացրել. ամեն օր  մկներին կես ժամվա ընթացքում լողացնում էին քլորի թույլ լուծույթում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ջրային նման վարժություններից հետո կենդանիների վերքերն ու մաշկի ճաքճքվածությունն արագ առողջանում էին, ավելի լավ էր աճում մորթին ի տարբերություն այն կրծողների, որոնց լողացնում էին մաքուր ջրում: Մանսագետները նաեւ նշել են, որ մաշկի վերին շերտը վերականգնվում էր բջիջների արագ աճի շնորհիվ:

Սթենֆորդի համալսարանի փորձագետները ծրագրում են թեստավորել իրենց ձեռքբերումը մաշկի տարբեր հիվանդություններ ունեցող կամավորների մասնակցությամբ: Քանի դեռ նրանք չեն ապացուցել քլորի լուծույթի օգտագործման արդյունավետությունը, խորհուրդ են տալիս տնային պայմաններում չօգտագործել այն: