16-18 ժամվա ընթացքում արյան բաղադրության մեջ զգալիորեն պակասում է շաքարը, ինչն ազդում է մարդու էներգիայի ու աշխատունակության վրա: Գիտնականները խորհուրդ են տալիս այդ ժամանակ անցնել աղանդերին: Կարեւոր է աղանդերի ընտրությունը, որը բաղկացած պետք է լինի ոչ թե «դատարկ» ածխաջրածիններից, այլ օգտակար նյութերից: Ամերիկացի դիետոլոգները համարում են, որ ամենալավ քաղցրավենիքը զեֆիրն է:

100 գրամ զեֆիրը պարունակում է  300 կկալ, ինչն ավելի քիչ է, քան քաղցրավենիքի մյուս տեսակներում: Զեֆիրը տարբերվում է նրանով, որ դրանում ճարպեր չկան, այլ միայն սպիտակուցներ ու ածխաջրածիններ, որոնք չեն վնասում կազմվածքին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Այս աղանդերը պատրաստում են շաքարավազից, մրգային պյուրեից, ձվի սպիտակուցից ու ժելատինից (պետկին, ագար): Ժելատինը նույնպես բուսական ծագում ունի: Պեկտինը ստանում են խնձորից, ճկնդեղից կամ ձմերուկից: Այս նյութն օրգանիզմից դուրս է հանում տոքսինները, ծանր երկաթների իոնները, նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի քանակը, բացի այդ ունի նաեւ հակավարակային ազդեցություն: Ագարն արտադրում են ծովամթերքից, դրանում շատ կալցիում կա, երկաթ ու յոդ, ինչն ամրացնում է ոսկորներն ու անոթները:

Ժելատինը ժելեի վերածող բուսական ծագմամբ նյութ է: Ժելատինով զեֆիրն օգտակար է կոտրվածքների, ոսկրային ճաքերի դեպքում, այն վերականգնողական ազդեցություն ունի: