Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ սպառազինության վերահսկողության ոլորտում ռազմական համագործակցության խորացման նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից 30-ը աշխատանքային այցով ՀՀ-ում է գտնվում Կանադայի սպառազինության վերահսկողության կենտրոնի միացյալ ռազմավարական շտաբի տնօրեն, գնդապետ Դեյվիդ Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին գնդապետ Դ.Հիգգինսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են սպառազինության վերահսկողության ոլորտում երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարների, համատեղ ծրագրերի եւ փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:





























