Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նոյեմբերի 28-ին ստացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության գրությունն ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման: 

«ՀՀ ՀՔԾ-ն պարտավոր էր հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացնել որոշում (քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին), այլ ոչ թե հաղորդմանը պատասխանել գրությամբ»,- նշել են ՀՔԱՎ-ից:

Գրությանը կարող եք ծանոթանալ այստեղ