«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, թե ընդդիմությունը Գերագույն ռադայում հասնելու է նախագահի իմպիչմենթի մասին օրենքի քննարկմանը:

«Մենք հասնելու ենք խորհրդարանում օրենքի քննարկմանը»,- ասել է Յացենյուկը Անկախության մայդանում կայացած հանրահավաքի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ընդ որում, նա ընդգծել է, թե ընդդիմությունը հասնելու է երկրում նախագահի արտահերթ ընտրությունների անցկացմանը: