Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը շնորհավորել է շոտլանդացիներին   Սուրբ Էնդրյուի օրվա առթիվ։

«Բոլոր շոտլանդացիներին եւ Շոտլանդիայի ընկերներին  շնորհավորում եմ Սուրբ Էնդրյուի օրվա առթիվ»,- ասված է Facebook-ում դեսպանի հաղորդագրության մեջ։

Դեսպանը հիշեցրել է, որ հաջորդ տարվա սեպտեմբերի հանրաքվեի ընթացքում  շոտլանդացիները կորոշեն՝ մնո՞ւմ են Մեծ Բրիտանիայի կազմում, թե՞ անկախ պետություն են դառնում։

«Ինչ որոշում էլ կայացնեն, վստահ եմ, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդները կշարունակեն խաղաղ եւ բարեկամաբար ապրել՝ միմյանց սատարելով լավ եւ վատ ժամանակներում»,- նշել է Էյվսը։

Սուրբ Էնդրյուն Շոտլանդիայի հովանավորն է, նրա օրը  որպես ազգային տոն նշվում է նոյեմբերի 30-ին։