Ստավրոպոլում տեղական «Վոստոկ» ընկերության ղեկավարի հանդեպ մահափորձ են իրականացրել: Ինչպես հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն, անհայտ անձինք նրա ՝ «Նիվա-Շեվրոլե» մակնիշի մեքենայի մեջ ինքնագործ պայթուցիկ սարք են տեղադրել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապյթյունը տեղի է ունեցել Նեֆտեկումսկում Լենինի հրապարակում այն պահին, երբ բիզնեսմենը նստում էր մեքենան: Պայթյունի հետեւանքով կտրվել են տուժողի ոտքերը: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, հաղորդում է Lenta.ru-ն:Կատարված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի, պայթուցիկ սարքավորման անօրինական պատրաստման ու շրջանառության, ուրիշի ունեցվածքի կանխամտածված վնասի հոդվածներով:

Հանցագործներին սպառնում է ցմահ ազատազրկում: Ընդ որում սպանության փորձի մեջ մեղադրվողներտ դեռ պարզ չեն:ՆԳՆ մարզայի վարչության տվյալների համաձայն՝ դեպքի վայրում դադարեցվել է տրանսպորտի ու հետիոտների երթեւեկությունը: Ոստիկանները սկսել են մոտակա շինությունների ստուգումներ անցկացնել՝ պայթուցիկ այլ սարքավորումներ հայտնաբերելու համար: Բացի այդ, կինոլոգները ստուգում են տրանսպորտային միջոցները: