Հյուսիսային Իռլանդիայի գործազուրկ բնակչուհի Մարգարեթ Լաֆրին EuroMillions լոտոյով շահել է 27 մլն ֆունտ ստերլինգ (32.5 միլիոն եվրո): Խաղարկությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, իսկ տոմսը կինը ձեռք էր բերել խանութում, որտեղ եկել էր աշխատանքի դիմելու համար:

Հյուսիսային Իռլանդիայի ֆինանսապես ամենաանապահով Ստրաբան քաղաքի բնակչուհու խոսքով՝ շահումը կօգնի իրականացնել երազանքն ու գնալ Իսպանիայի հարավ ու կյանքի մնացած մասն այնտեղ ապրել, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ին:

EuroMillions-ի նոր խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 3-ին, իսկ ջեքփոթը կկազմի 12 մլն ֆունտ: Ավելի վաղ լոտոյի խոշոր ջեքփոթը, որը խաղարկվում էր Եվրոպայի մի քանի երկրում, շահել էր Մեծ  Բրիտանիայի բնակիչը 2013թ.-ի մայիսին: Այն ժամանակ անանուն շահողն արժանացել էր 81 մլն ֆունտ ստերլինգի: