Մի խումբ կենդանապաշտպաններ խնդրել են Նյու Յորքի իշխանություններից՝ Թոմմի մականունով շիմպանզեին ինքնուրույն անհատ ճանաչել: Nonhuman Rights Project կազմակերպությունը համապատասխան հայցը ներկայացրել է նահանգային դատարան, հաղորդում է Reuters-ը:

Փաստաթղթում ասվում է, որ Թոմմին որպես բարդ եւ անկախ անհատ, անձնական ազատության իրավունք ունի եւ չի կարող պահվել փակի տակ: Ակտիվիստները պնդում են, որ կապիկը, որն ապրում է Պատրիկ եւ Դիանա Լեւերիների մոտ, պետք է վերցվի տերերից եւ տեղափոխվի հատուկ կացարան: Նրա պահման պայմանները ոչ պատշաճ են ճանաչվել, հայտնում է Lenta.ru-ն:

Nonhuman Rights Project-ի ղեկավար Սթիվեն Վայսը հայտնել է, թե Թոմմին նույնպիսի բնավորություն եւ անհատականություն ունի, ինչպես մարդը: