ԱՄՆ-ում դատավճիռ է կայացվել Բլիսս ռազմակայանի նախկին զինծառայող, 37-ամյ աՆիկիա Ջոնաթան Դոքինսի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել փոքրիկ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Տղամարդու զոհը նրա սանիկն էր՝ երկու տարեկան Միլայն Հարրիսը: Աղջկա ծնողները, որոնք Դոքինսի ծառայակիցներն էին, գործուղման էին գնացել, իսկ երեխային թողել էին ծառայակիցների խնամքին:
Թեքսասի Էլ-Պասո քաղաքի բնակիչ Նիկիա Դոքինսը գործարքի է գնացել արդարադատության հետ եւ բանտում կանցկացնի 40 տարի:
Ըստ գործի նյութերի, Նիկիա Դոքինսն ու նրա կինը՝ Շոնթրելլ Դոքինսը ծառայել են Բլիսս ռազմակայանում: 2007թ. գարնանը Շերի եւ Էրլ Հարրիսները մեկնել էին արտերկիր, իսկ երեխաներին թողել ծառայակիցների մոտ:
Դոքինս ամուսինները դաժանաբար ծեծել են երեխաներին գոտիներով եւ այլ իրերով: Երբ երկամյա Միլայնան մահացել էր ուղեղի արնահոսությունից, բժիշկնեը նրա մարմնի 40 տոկոսը կապտուկներով են տեսել: Նման հետքեր եղել են նաեւ չորսամյա եղբոր մարմնին: Տղան, որն այժմ 10 տարեկան է, դեռ չի հաղթահարել դեպրեսիան քրոջ մահից հետո:
2013թ. հունվարին Շենթրելլ Դոքինսը դատապարտվել էր 33 տարվա ազատազրկման:





























