Լոնդոնի բնակիչ Ջեյմս Բրեթթելը կերել է 3,5 կգ քաշով սենդվիչը, գրում է The Daily Mail-ը: 26-ամյա բրիտանացին պատվիրել է բրդուճը, որ առաջարկում էր տեղական սրճարանը «Գիգանտվիչ» անունով, եւ այն կերել է 36 րոպեում (հաստատությունը ուտեստի համար տալիս է 45 րոպե ժամանակ):

Բրեթթելը որոշել է ուտել սենդվիչը, երբ դրա նկարը տեսել է սոցցանցերում: Նա դարձել է սրճարանի առաջին այցելուն, որ կարողացել է ժամանակի մեջ տեղավորվել: Բրդուճը ներառում է մսի տարբեր տեսակներ, ձվածեղ, պանիր, կարտոֆիլ ֆրի եւ կաղամբով սալաթ: Այն 8 հազար կալորիա ունի եւ բաղկացած է հացի վեց շերտերից, հաղորդում է Lenta.ru-ն:

Հսկա բրդուճը սրճարանում հայտնվել էր մեկ տարի առաջ: Դրանից հետո այն փորձել են ուտել 116 անգամ, բայց ամեն անգամ ձախողվել են: Պարտվողները պետք է 1 ֆունտ վճարեին մրցանակային հիմնադրամին: Այժմ 116 ֆունտն ու շապիկը բաժին կհասնեն Բրեթթելին: