Երեխան, ով խաղում է ուտելիքի հետ, նորմալ զարգանում է: Ինչպես ապացուցել են Այովայի համալսարանի գիտնականները, այդ կերպ է տեղի ունենում ուսուցումը: Մասնագետները հետեւել են 16 ամսական երեխաների, հաղորդում է The Indian Express-ը: Բոլոր երեխաներն էլ փորձում էին հիշել հեղուկ մթերքների անունները:
Ավելի վաղ հաստատվել էր. երեխաները հեշտությամբ հիշում են պինդ առարկաների անունները, քանի որ դրանք հեշտ է տարբերել, քանի որ դրանք չեն փոխում իրենց չափնու ձեւը: Իսկ ուսուցումը ճաշելու ընթացքում շատ ավելի հեշտ է:
Փորձի ընթացքում փորձագետները երեխաներին 14 հեղուկ, ոչ պինդ սննադմթերք էին տալիս, այդ թվում նաեւ ըմպելիքներ: Երեխաներին ցույց էին տալիս մթերքը, հետո ասում դրա անունը: Ընդ որում, բառն իրական անվանումը չէր(բառերը հնարում էին): Մեկ րոպե անց երեպաներին խնդրում էին գտնել նույն իրը, որոնց ձեւն արդեն փոխված էր, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ճիշտ ընտրություն կատարելու համար երեխան պետք է ուսումնասիրեր սուբստանցիան: Շատերը սկսել են ուրախ դիպչել, ուտել, նետել մթերքները: Սա օգնել է հասկանալ, ինչից են դրանք պատրաստված ու ճիշտ ասոցացնել առաջարկվող բառի հետ: Որքան ակտիվ էր սնունդի հետ փոխազդեցությունը, այնքան մեծ էր ճիշտ պատասխանելու հավանականությունը:





























