Եթե մարդը սովոր է ջուրը խմել պլաստմասե տարայից, նա իրեն վտանգում է գլխացավ ձեռք բերել, քանի որ պլաստմասայում պարունակվող միացությունն այդ տեսակետից վտանգավոր է: Խոսքը A բիսֆենոլի մասին, ոն արդեն մի քանի անգամ կապել են ճճարպակալման, չբերության ու սրտային նոպաների հետ, գրում է The Daily Mail-ը:
Քանզասի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել միկրոալիքային վառարանում ուտելիքը տաքացնելու պլաստմասե տարաներից, շշերից ու գրասենյակայն կուլերներից առհասարակ: Ընդհանրապես անցումը թարմ մթերքների, որոնք արհեստական տարաներում պահելու կարիք չունեն, կարող է երեք օրվա ընթացքում կրճատել մեզի մեջ A բիսֆենոլի պարունակությունը 66 տոկոսով: Այս միտումը կնվազեցնի գլխացավերի սրությունն ու հաճախականությունը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Միացության ազդեցությունը գիտնականները ստուգել են առնետների օրինակի վրա: Կենդանիների կեսին օրվա ընթացքում երեք անգամ միացությունից էին տալիս: Արդյունքում, մեկ ժամ հետո A բիսֆենոլի չափաբաժնից հետո կենդանիների պակաս ակտիվ էին դառնում, հեշտությամբ վախենում էին, խուսափում էին բարձր աղմուկից ու պայծառ լույսերից, եւ ցույց գլխի բարձր զգայունության նշաններ: Այս ամենը գլխացավի ախտանիշեր էին: Ընդհանուր առմամբ, կրծողների ուղեղը վկայում էր էստրոգենի հոսքի մասին:





























