Մարդը շիմպանզեի ու խոզի հիբրիդ է: Նման եզրակացության է եկել Ջորջիայի համալսարանի պրոֆեսոր, խաչասերման ու սելեկցիայի բնագավառում առաջատար ամերիկացի մասնագետ Յուջին ՄակՔարթին, գրում է The Daily Mail-ը:

Պրոֆեսոր Յուջին Մաքքարթիխ խոսքով՝ ժամանակակից մարդը ընդհանրություններ ունի ինչպես շիմպանզեի, այնպես էլ խոզի հետ: Այսպես, արտաքին բնութագրիչ հիմնական գործոնը, որով գիտնականը հիմնավորում է իր տեսությունը, խոզերից մորթու բացակայության, բաց գույնի աչքերի, խիտ ծանր թարթիչների, դուրս ցցված քթի, ենթամաշկային ճարպի հաստ շերտի գենետիկ ժառանգումն է: Բացի այդ, վաղուց է հայտնի մարդու եւ խոզի ներքին օրգան-համակարգերի կառուցվածքի ու գործունեության ընդհանրությունների մասին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:

Նման ընդհանրությունը պրոֆեսոր ՄակՔարթին բացատրում է միջտեսակային հնարավոր խաչասերմամբ, որը տեղի է ունեցել դեռ հարյուր հազարավոր տարիներ առաջ: Ընդ որում ամերիկացի ծագումնաբանը համարում է, որ մարդը կարող է լինել շիմպանզեների մի քանի սերունդների հաջորդական «հետադարձ խաչասերման» արդյունք, քանի որ արտաքնապես մարդն ավելի նման է շիմպանզեին, քան թե խոզին: Ընդ որում, այն բանից հետո, երբ Յուջին Մաքքարթին հրապարակել է իր ցնցող հայտարարությունը, անվանի ծագումնաբանը հստակեցրել է, որ իր հիպոթեզն, այնուամենայնիվ, ավելի խորը ուսումնասիրության ու հաստատման կարիք ունի: