Մարիխուանա ծխելը տղամարդկանց մոտ գինեկոմաստիայի (կրծքագեղձի հյուսվածքի գերաճ տղամարդկանց մոտ), պատճառ կարող է դառնալ, նախազգուշացնում են պլաստիկ վիրաբույժները:  Ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Էնթոնի Յունի խոսքով՝ դեֆեկտը զարգանում է հորմոնային խանգարման հետեւանքով: Տղամարդկանց կուրծքը զարգանում է, երբ տեստոստերոնի մակարդակի նվազմանը զուգահեռ աճում է Էստրոգենի մակարդակը, գրում է Medikforum.ru-ն:

Մարիխուանա ծխելը  տեստոստերոնի մակարդակի նվազման է հանգեցնում, ասում է դոկտոր Յունը: Թույլ թմրամիջոցի օգտագործման այլ հետեւանքների թվում բժիշկը նշել է ամորձիների կարճացումը եւ սպերմատոզոիդների անոմալիաները: