Բրյուսելյան կաղամբն օգնում է հղիանալ: Այդ մասին է հայտնում դիետոլոգ Նիմա Սավիդսը: Մասանավորապես, կաղամբի գաղտնիքը դրանում առկա ֆոլատաթթուն է: Իսկ այն կարեւոր է կանանց ու տղամարդկանց սերնդատվության ցուցանիշի բարձրացման համար, ու նվազեցնում է վիժման ու ի ծնե արատների ռիսկը, գրում է The Daily Mail-ը:

Բրյուսելյան կաղամբը հարուստ է վիտամիններով, որոնք ավելացնում են սպերմատոզոիդների թիվը, արգանդին հասցնում են սնուցող նյութեր, ինչն ավելացնում է ապագա երեխայի պահպանության շանսերը: Բացի յադ կաղամբում պարունակվում է դինոդոլիլմեթան ֆիտոմիացությունը: Այն օգնում է կնոջ մարմնին ճիշտ բաղադրությամբ էստրոգեն ընտրել, հաղորդում է MedDaily.ru-ն:

Իրականում, այն միանում է էստրոգենին, որն արտաքին աղբյուրներից է ստացվում: Դրանց թվին են պատկանում պեստիցիդներն ու հորմոնները, որոնք պարունակվում են մսում կամ կամ կաթնամթերքում: Սա օգնում է օրգանիզմին ազատվել էստրոգենի ավելցուկից, ինչն էլ բարձրացնում է սերնդատվության մակարդակը: Բացի այդ, բանջարեղենը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը ու ունի հակաբորբոքիչ հատկություններ: