Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում 15 մարդու մոտ որովայնային տիֆ են հայտնաբերել: Բոլոր հիվանդները Վորոնեժի մարզից են: Հիվանդների թվում կան անչափահասներ:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Նատալյա Պոլիտիկինան հաղորդում էր, որ Պոդոլսկում որովայնային տիֆ հայտնաբերվել է 11 մարդու մոտ:

Հիվանդության առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 29-ին: Այն ժամանակ «որովայնային տիֆ» ոխտորոշմամ հիվանդանոց էր տեղափոխվել Պոդոլսկի 7 բնակիչ, ովքեր ապրում էին քաղաքի հանրակացարաններից մեկում, հարղորդում է Ինտերֆաքսը: