Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի մոտակայքում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նույն օրը, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ, Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի (Մ3) 15-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով արգելափակվել է 3 բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ արգելափակվել են «Իվեկո» մակնիշի ZMS 890 , «ԶԻԼ-131» մակնիշի AA 8843 MX եւ «ԶԻԼ-131» մակնիշի GWG948 համարանիշների բեռնատար ավտոմեքենաները:
Մեքենաները Սպիտակի ՃՇՇ-ի աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել արգելափակումից եւ շարունակել ընթացքը:




























