Երիտասարդ չինացին ինքնասպանություն է գործել առեւտրի կենտրոնում կնոջ հետ վեճից հետո, ում ուղեկցում էր շոփինգի ընթացքում:

Ականատեսների խոսքով՝ չինական Սյույչժոու քաղաքում Golden Eagle առեւտրի կենտրոնում տղամարդը բուռն կերպով իրեն ուղեկցող կնոջ հետ քննարկում էր ձգձգվող առեւտուրը: Վեճից հետո նա անցել է վերելակի մոտ գտնվող մեկուկես մետրանոց ցանկապատն ու ցած է նետվել յոթերորդ հարկից: Ականատեսների խոսքերը հաստատում են վերահսկողության տեսախցիկների ձայնագրությունները:

40-ամյա ինքնասպանն ընկել է առաջին հարկում գտնվող կոսմետիկայի կրպակի վրա: Կրպակի մոտ կանգնած վաճառողն ու երկու հաճախորդները պարզապես խիստ վախեցել էին:

Այս պահին ոստիկանությունը փնտրում է սպանվածի ուղեկցուհուն, հաղորդում է News.com.au-ն: