ԱՄՆ Նյու Յորք նահանգի Թրենթոն քաղաքի բնակիչը արթնանալով հայտարարել է, որ ցավ է զգում մեջքին: Պարզվել է, որ նրա մեջքին 12,7 սմ երկարությամբ դանակի բռնակոթ է կախված եղել:

Տուժածը անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել հիվանդանոցում: Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդու դեմ հարձակումը կատարվել է գիշերը: Տուժածի, որը խմած է եղել, եւ եւս մեկի միջեւ վիճաբանություն է ծագել, որի հետեւանքով իր տան մոտ նա դանակով հարված է ստացել մեջքին:

Տուժածը չի նկատել վնասվածքը եւ պառկել է քնելու: Ներկայումս ոստիկանությունը որոնում է հանցագործին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով UPI-ն: