Սաուդյան Արաբիայում գլխատել են տղամարդուն, որը մեղավոր է ճանաչվել ինցեստի (սեռական կապ ազգական հետ) մեջ: Հազվանի անունով տղամարդու մահապատիժն իրականացվել է  Ձիզան քաղաքում:

Հանցագործության մասին հայտնի է միայն, որ ինցեստի հետեւանքով կինը հղիացել է: Մահապատժի ենթարկվածի եւ կնոջ ազգակցական կապի մասին ոչինչ չի հաղորդվում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիայում գործում են շարիաթի խիստ կանոնները, որոնց համաձայն մահապատժի են դատապարտվում սպանության, բռնաբարության, դավաճանության, զինված կողոպուտի եւ թմրամիջոցների առեւտրի համար: