31-ամյա Համբարձում Ս.-ն դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 20-ին խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

Նույն օրը, ժամը 20.30-ին, համանման հարցով նշված գծային բաժին է հրավիրվել 1977 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հաղորդում է տվել, որ նույն Կարենը իրեն բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից վերցրել է 20.000 դրամ, իսկ մնացած 30.000 դրամը պայմանավորվել են հանձնել մեկ օր անց:

Նշենք, որ վերջինիս կատարած գործողությունների մասին արդեն մի քանի անձ հաղորդումներ են ներկայացրել: