Մեդիտացիաներն իսկապես ազդում են օրգանիզմի, մասնավորապես, գենոմի վրա: Դա ապացուցել են Վիսկոնսինի համալսարանի եւ Բարսելոնի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները, գրում է RBC-ն:

Մասնագետները համեմատել են կամավորների խմբերին, որոնք միեւնույն օրը մեդիտացիա են արել պարզապես այդ օրը հանգստացող խմբերի հետ:

Պարզվել է, որ 8 ժամ անց հիմնական խմբի մոտ գենետիկ եւ մոլեկուլյար փոփոխություններ են առաջացել, օրինակ նվազել են սթրեսային պատասխանի հետ կապված RIPK2 եւ COX2 գեների էքսպրեսիան:

Սա առաջին գիտական աշխատանքն է, որ ապացուցում է մեդիտացիայի եւ գեների աշխատանքի միջեւ կապը: