Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների եւ արհեստական ինտելեկտի լաբորատորիայի աշխատակիցները ստեղծել են սարքավորում, որը կարող է «տեսնել պատից այն կողմ»: Սարքավորումը անալիզի է ենթարկում ռադիոալիքները, որոնք արտացոլվում են մարդկանց վրա ու հստակ որոշում նրանց գտնվելու վայրը: Սխալմունքը կազմում է 10-20 սմ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
WiTrack սարքն ակնոցի տեսք ունի, որը հագեցած է չորս ալեհահավաքով: Դրանցից մեկը հաղորդում է ռադիոալիքները, մյուսները որսում են դրանք: Սենյակում գտնվող շարժվող օբյեկտները՝ մարդիկ ու կենդանիները, տարբեր կերպ են արտացոլվում: Դա կարգավորում են ընդունիչները, եւ համակարգչի վրա պատկեր կառուցելով՝ «ցույց են տալիս պատկերը» փակ դռներից ու պատերից այն կողմ:
WiTrack սարքն արդեն հետաքրքրել է ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին:





























