Եմենում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, անօդաչու թռչող սարքը հարվածել է հարսանեկան արարողության մասնակիցներին, որի հետեւանքով զոհվել է 10 մարդ: Այս մասին հաղորդում է արբանյակային «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հարսանիքի տանսյակ մասնակիցներ վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել Ռադա քաղաքի մոտ, որը Սանայից 150 կմ հեռավորության վրա է գտնվում:
Ենթադրաբար հարվածը հասցրել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ը ակտիվ օգնություն է ցուցաբերում Եմենի ուժայիններին՝ ծայրահեղականների դեմ պայքարում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ օգնությունն արտահայտվում է միայն նյութական-տեխնիկական աջակցությամբ եւ տեղի անվտանգության ուժերի համար ուսուցում անցկացնելով, սակայն պրակտիկայում ամերիկացիները Եմենի տարածքում նաեւ մարտական գործողություններ են իրականացնում, այդ թվում անօդաչու թռչող սարքեր կիրառելով:





























