Անցնող օրվա ընթացքում փողոցների եւ մայթերի մաքրման աշխատանքներում օգտագործվել է մոտ 260 տոննա աղ եւ շուրջ 500 խմ ավազ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վաղ առավոտից մաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 90 միավոր հատուկ տեխնիկային են միացնել շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեկ տասնյակից ավելի հատուկ մեքենասարքավորումները:
Ժամը 20-ից մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված է արդեն ավելի քան 120 միավոր տեխնիկա: Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ հատուկ շտաբից տեղեկացնում են, որ աշխատանքները, հերթափոխային սկզբունքով, ընթանում են առանց ընդհատման:





























