Իտալական ոստիկանությունը ձերբակալել է սիցիլական մաֆիայի ամենաազդեցիկ պարագլուխներից մեկի՝ Մատտեո Մեսինա Դենարոյի ազգականներին: «Սատանա» մականունով հայտնի մաֆիոզին կասկածում են մի քանի տասնյակ մարդկանց սպանության մեջ:
Սիցիլիա կղզում իրականացված, «Էդեմ» անունը կրող հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երեք տասնյակ անձինք: Ձերբակալվածների թվում են նրա քույրն ու զարմիկը:
Գործողությունն իրականացվել է ֆինանսական ոստիկանության եւ մաֆիայի դեմ պայքարի քննչական բաժնի հետ համատեղ: Ինքը՝ «Սատանան» արդարադատությունից թաքնվում է արդեն 30 տարի: Կալանավորվածներին հանցավոր խմբավորմանը մասնակից լինելու եւ շորթման մեղադրանք է առաջադրվել: Առգրավվել է մոտ 5 մլն եվրո գնահատվող ունեցվածք, հաղորդում է Corriere.it-ը:





























