Ամերիկյան գիտնականները Եթովպիայում հայտնաբերել են նախկինում անհայտ ձիու մնացորդներ, ասվում է Journal of Vertebrate Paleontology գիտական հոդվածում հրապարակված հոդվածում:

Գիտնականների կարծիքով, այդ տեսակը ապրել է ժամանակակից Աֆրիկայի տարածքում մոտ 4,4 մլն տարի առաջ: Զեբրին նմանվող կենդանին ստացել է Eurygnathohippus woldegabrieli անվանումը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած տեսակը կօգնի վերականգնել ձիերի էվոլյուցիայի պատկերը: