Ստամբուլի ոստիկանները կեղծ դեղերի դեմ պայքարի գործողությունների շրջանակում ձերբակալել են կեղծ դեղերի վաճառքով զբաղվող հանցախմբի եւ բռնագրավել մեծ քանակությամբ կեղծ դեղեր։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կեղծ դեղերի վաճառքով զբաղվող հանցախմբի անդամներին ձերբակալելուց հետո զգուշացրել են նրանց ծուղակը ընկած հիվանդներին։ Ոստիկանությունը մինչ ձերբակալությունները սկսելը հետեւել է հանցախմբի անդամների միջեւ հեռախոսազրույցներին, որոնցից մեկում հետեւյալ երկխոսությունն է տեղի ունեցել։ «Եթե այս դեղը այդ մարդուն տանք, նա հաստատ կմահանա»,-ասել է մեկը, իսկ մյուսը պատասխանել է. «Վերջացրու, միեւնույնն է` մահանալու է, տուր այդ դեղը»։