Միչիգանի համալսարանի մասնագետները(ԱՄՆ) կանանց խորհուրդ չեն տալիս ամանօրյա տոներից առաջ դիետայի հետեւել: Իհարկե, գիտնականներին հասականալի է կանանց՝ երեկոյան զգեստով գեղեցիկ տեսք ունենալում ձգտումը: Սակայն միեւնույնն է, ամենից կարեւորն առողջությունն է, ընդգծում են բժիշկները: Իսկ ձմեռային դիետան մի շարք հիվանդություններ է սպառնում, որոնք կապված են իմունիտետի թուլացման հետ:
Լաբորատոր մկների վրա կատարած փորձերից հետո ամերիկացի փորձագետները եզրակացրել են, որ ամենից վտանագվորը ձմռանը նիհարելն է, երբ նվազում է սննդակարգի կալորիականությունը: Գիտնականները նախազգուշացնում են, որ կալորիաների կրճատումը 40 տոկոսով խախտում է իմունայինհամակարգի աշխատանքը, եւ օրգանները անպաշտպան են մնում վարակների ու բակտերիաների առաջ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Բժիշկները պարզել են. որքան քիչ կալորիաներ է օրգանիզմը ստանում ձմռանը, այնքան դժվար է դիմադրում հիվանդությունների հարուցիչներին: Ձմռանն օրգանիզմի պաշտպանության բնական ռեսուրսները նվազում են արեւի լույսի, վիտամինների ու ֆիզիկական ակտիվության պակասից: Ցածր կալորիականությամբ սնունդ ավլի է խարխլում իմունիտետը, պաշտպանող բջիջների արտադրությունը դանդաղում է եւ, որպես հետեւանք, մեծանում է հարբուխով կամ գրիպով հիվանդանալու հավանականությունը:
Իմունիտետի աշխատանքը չխախտելու համար բժիշկները խորհուրդ են տալիս դիետան հետաձգել մինչեւ գարուն: Այդ դեպքում ամանորին ախորժակը զսպելու կարիք չի լինի, եւ բավական քանակությամբ ռեսուրսներ կկուտակվեն վարակների դեմ պայքարելու համար:





























