Կամբոջայում անհայտ անձինք գողացել են Բուդդայի աճյունով սափորը, որը պահվում էր Ուդոնգ քաղաքում գտնվող հավանգում, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գողության մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 12-ի առավոտյան: Աննվտանգության աշխատակիցները մոտեցել են սրբատեղիին՝ լսելով շների հաչոցը: Հավանգի դուռը կոտրած է եղել: Սափորից բացի անհետացել են նաեւ ոսկի ու գումար, որոնք պահվում էին վանքում, գրում է The Phnom Penh Post-ը:
Ոստիկանությունը հարցաքննել է տաճարի անվտանգության 13 աշխատակցի ու նրանցից վեցին ձերբակալել է որպես կասկածյալ: Թե որտեղ կարող է գտնվել մասունքը, դեռ անհայտ է, հաղորդում է Lenta.ru-ն:
Երկար ժամանակ Բուդդայի աճյունը պահվում էր Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում: 2002թ.-ին արքա Նորոդոմ Սիանուկը սափորը տեղափոխեց Ուդոնգ: Այս փոքր քաղաքը հանդիսանում է Կամբոջայի հնագույն մայրաքաղաքն ու թագավորական արքայատոհմի գերեզմանոցը:





























