Երկրակեղեւի գլոբալ ջերմաստիճանը իջեցնել հնարավոր է մթնոլորտը աղով հարստացնելու օգնությամբ, որը ձեռք է բերվում ծովի ջրում: Նման եզրակացության են եկել եվրոպացի գիտնականները:
Հետազոտողները կարծում են, որ ջերմաստիճանը նվազեցնել կօգնեն արհեստական ամպեր, որոնք արտացոլում են արեւի լույսը: Աղը կհայթայթեն ծովի հատակից: Դա անելու համար հետազոտողները մտադիր են օգտագործել հատուկ լողացող հարթակներ, որոնք կտեղակայվեն հասարակածի մոտակայքում: Այդ կերպ գոլորշուց բյուրեղացածը օդային հոսքի հետ միասին կբարձրանա ներքնոլորտ»,-հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Փորձի անցկացման համար հետազոտողները ստեղծել են համակարգչային երեք մոդել, որոնցից յուրաքանչյուրին հետեւել են հիսուն տարի: Բացի այդ եւս քսան տարվա ընթացքում գիտնականները հետեւել են կլիմայի փոփոխությանը: Փորձագետները հայտարարում, են ոեւ հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացություններ կատարել երկրի ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ, ինչն առավել նկատելի է Անտարկտիկայի մոտակայքում:





























