Ծիծաղը կարող է լուրջ վտանգ ներկայացնել կյանքի համար: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Փորձագետները հաստատել են, որ մարդիկ նույնիսկ կարող են ծիծաղից մահանալ: Այսպես, հայտնի է այն դեպքը, երբ ծիծաղելիս կինը վախճանվել է:
Դիահերձումը պարզել է, որ մահը հարուցել է սրտի աշխատանքի հանկարծակի կանգը: Այս իրավիճակում «ծիծաղից պայթել» արտահայտությունն ամենեւին էլ հասարակ բառակապակցություն չէ, հենց այդ էլ տեղի է ունեցել խեղճ կնոջ հետ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հետազոտողները նշում են, որ ծիծաղի ժամանակ կարող է «պայթել» ինչպես սիրտը, այնպես էլ կերակրափողը: Բացի այդ, վարակիչ ծիծաղը կարող է էպիլեպսիայի, ասթմայի նոպաներ հարուցել, ոմանք էլ ծիծաղի ժամանակ տառապում են անզսպությունից:
Բացի այդ, Օքսֆորդի եւ Բիրմինգեմի համալսարանի գիտնականները պարզել են նաեւ ծիծաղի դրական ազդեցությունը: Ծաղրածուներին ուղարկել են հիվանդանոցներ, որպեսզի ուրախացնեն հիվանդներին: Պարզվել է, որ ծիծաղը մեկ օրում 2000 կալորիա է վերացնում: Բացի այդ արհեստական բեղմնավորում անցած կանանց 36 տոկոսը կարմրաքիթ ծաղրածուների այցելությունից հետո կարողացել է հղիանալ, իսկ մեկ այլ խմբում դրական արդյունքը միայն 20 տոկոսի մոտ է նկատվել:





























