Որոշ կենցաղային իրեր կարող են մարդու մոտ մաշկային հիվանդությունների ու գրգռվածության պատճառ դառնալ: Ամենավտանգավոր իրերից են բջջային հեռախոսներն ու էներգիան խնայող լամպերը: Նման եզրակացության են եկել գիտնականները:
Օրինակ, մարդուն մոտ գտնվող էներգիան խնայող լամպն ուլտրամանուշակագույն ճառագայթներ է արձակում, որոնք մաշկի վրա ազդում են, ինչպես արեւի ճառագայթները: Ուստի անհրաժեշտ է օգտագործել էկրաններ, որոնք կկլանեն վտանգավոր ճառագայթները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Շատ բժիշկներ նաեւ հաղորդում են, որ մշտապես բախվում են «բջջային հեռախոսի դերմատիտի հետ»: Այս հիվանդության ախտանիշներն են պարանոցի, ականջների, այտերի եւ ձեռքերի հատվածում բորբոքումները:
Գիտնականները ենթադրում են, որ բջջայինի ճառագայթումից ակտիվանում են հակագեները: Զգայուն մարդկանց մոտ սա անվանում են արյան շրջանառության նկատմամբ ալերգիա: Առավել հաճախ նման հիվանդություններից տուժում են կանայք, որոնց մաշկը շատ ավելի բարակ ու զգայուն է, քան տղամարդկանցը:
Ճիշտ է, շատ մասնագետներ համարում են, որ շփման դերմատիտ կարող է հարուցել ցանկացած կենցաղային իր, ու դրանով հիվանդանում են միայն տվյալ հիվանդության նկատմամբ հակված մարդիկ:





























