Սիցիլիայում դեկտեմբերի 15-ի լույս գիշերը տեղի է ունեցել Էտնա հրաբուխի հերթական ժայթքումւ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վերջին ժամերին ակտիվություն է գրանցվել հրաբխի հարավարեւելյան նոր խառնարանում:

Լավայի հոսքը դուրս է եկել խառնարանի սահմաններից եւ այս պահին հասնում է 1 կիլոմետրի: Այդ պահին ժայթքմանը հնարավոր է հետեւել Կատանիայից եւ Տաորմինայից: Ինչպես նշում են ուսումնասիրողները, այս պահին ակտիվությունն ամենաինտենսիվն է վերջին ամիսների ընթացքում:Վերջին անգամ հարավարևելյան խառնարանն ակտիվացել էր նոյեմբերի 17-ին եւ 28-ին: