ԱՄՆ-ում ավելի քան 1000 չվերթ չեղյալ է համարվել երկրին վրա հասած ձնաբքի հետեւանքով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, անցած օրերի ընթացքում հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել չվերթները Մասաչուսեթս, Օհայո, Միչիգան, Փենսիլվանիա, Նյու-Ջերսի եւ Իլինոիզ նահանգներում:

Առավել մեծ թվով հետաձգված կամ չեղյալ հայտարարված չվերթներ Նյու-Յորքում են, ինչպես նաու Դեթրոյթում, Քլիվլենդում, Փիթսբուրգում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում:Ձնաբուքն աննախադեպ տեղումներ է բերել ԱՄՆ. այսպես, որոշ շրջաններում մինչեւ 30 սմ ձյուն է եկել, ինչպես հաղորդում է երկրի Ազգային եղանակային կենտրոնը: Սպասվում է, որ հաջորդող օրերին ձյան տեղումները միայն կակտիվանան: Ինչպես նշում են օդերեւութաբանական ծառայությունից, ցիկլոնի ազդեցության գոտում կհայտնվեն Միսսուրի ու Մեն նահանգները, որոնց բնակչության ընդհանուր թիվն ավելի քան 110 միլիոն մարդ է կազմում: Վատ եղանակն արդեն  բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ է  դարձել: