Հորդանանի թագավոր Աբդալա II-ն օգնել է ամմանացուն մեքենան դուրս հանել ձյան շերտից: Միապետը ստուգում էր, ինչպես են չեզոքացնում առատ ձյան հետեւանքները, որը անսպասելի տեղացել է դեկտեմբերի 13-ին: Ամմանի փողոցներից մեկում միապետը տեսել է ձյան մեջ խրված մեքենան ու որոշել է օգնել:
Աբդալա II-ն իր թիկնապահների հետ սկսել է դուրս հրել մեքենան: Արդյունքում համեստ մեքենայի վարորդը եւ ուղեւորները ազատվել են ձյան գերությունից:
Հատկանշական է, որ այս մասին սյուժեն հայտնվել է պաշտոնական լրահոսում: Կատարվածը բջջային հեռախոսով նկարահանել է անցորդներից մեկն ու տեղադրել YouTube կայքում, հաղորդում է ՆՏՎ-ն:





























