Տղամարդու ամուսնական հավատարմությունը նրա մտավոր զարգացումից է կախված, եզրակացրել են Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտի հոգեբանները: Ըստ նրանց՝ որքան ամուսինը խելացի է, այնքան փոքր է կնոջը դավաճանելու հավանականությունը:

Գիտնականները նաեւ կարծում են, որ էվոլյուցիայի ընթացքում տղամարդու բազմակնության հակումը գնալով փոխվում է միակնության:

Մարդկության էվոլյուցիոն զարգացման տվյալ փուլում մեկ կնոջ հետ ինտիմ կապը սեռական վարքի արդյունավետ մոդելն է, հայտնում է  «ԵվրոՍՄԻ»-ն:

Մեկ կնոջով բավարարվելն ընտանեկան կյանքում տղամարդուն ազատում է նոր զուգընկերուհիներ որոնելու հետ կապված սթրեսից, պահպանում է նրա նյարդային եւ սեռական համակարգի առողջությունը:

Բրիտանացի հոգեբանները պարզել են, որ միայն բարձր մտավոր զարգացում ունեցող տղամարդիկ են ընդունակ չդավաճանել կնոջը:  Վերջիններս ենթագիտակցաբար հասկանում են, որ միակնությունը  հարաբերությունների առավել շահավետ եւ անվտանգ տարբերակն է: