Թերի քունն անդրադառնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա: Նման եզրակացության են եկել Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները(ԱՄՆ):
Մկների հետազոտությունը ցույց է տվել, որ քնի պակասը սթրեսի է ենթարկում ենթաստամոքսային գեղձի բջջաթելերին, ինչն էլ խափանում է սպիտակուցների մակարդումը: Ժամանակի ընթացքում նման ազդեցությունը կարող է հանգեցնել բջիջների մահվան: Մասնավորապես քնի պակասը վնասակար է հասուն տարիքում, երբ օրգանիզմի հակասթրեսային մեխանիզմները թույլ են, իսկ տարիքային փոփոխությունները միայն սրում են դրությունը: Որքան հասուն է օրգանիզմը, այնքան վտանգավոր է դառնում քնի պակասը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Փորձի ընթացքում լաբորատոր մկներն առհասարակ չեն քնել: Կենդանիների արյան բաղադրության մեջ շուտով ավելացել էր շաքարի մակարդակը, ինչը դիաբետ կարող է առաջացնել: Երիտասարդ մկները հաղթահարում էին խափանումը՝ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի ժամանակավոր դադարը փոխհատուցելով ներքին ռեսուրսներով: Իսկ ավելի հասուն մկների մոտ շաքարի մակարդակը բարձր էր մնում:
Գիտնականները եզրակացրել են, որ լիարժեք քուն անհրաժեշտ է բոլորին, սակայն առավելապես նրանց, որոնց մոտ դիաբետի առաջացման վտանգ կա, ինչպես նաեւ տարեցներին:





























