Եմենի Թաիզ քաղաքի բնակիչը խոստացել է դստերը կնության տալ նրա ձեռքը խնդրող երիտասարդին, եթե վերջինս Facebook սոցիալական ցանցում մեկ մլն like տա:

Պարզվում է, որ աղջկա հայրը՝ Սալեմ Այաշը բանաստեղծ է, որին չի հաջողվել հայտնի դառնալ: Նա իր բանաստեղծությունները տեղադրել է սոցիալական ցանցերում եւ հույս ունի լայքերի միջոցով հասարական ճանաչում ստանալ:

Միաժամանակ, չկայացած բանաստեղծը ապագա փեսային մեկ ամիս ժամանակ է տվել, որից հետո լայքերը կվերանայվեն եւ նորից կհաշվարկվեն:

Նշվում է, որ տեղի բլոգերները ցավակցել են երիտասարդ զույգին եւ ապագա փեսային ու կոչ են արել բոլորին Facebook-ում այցելել Սալեմ Այաշի էջ: