Եթե մարդն աղքատ է, բայց հիշում է լավ ժամանակների մասին, ապա նրա IQ-ն մի քանի մակարդակով բարձրանում է, եւ ուժեղանում է օգնության դիմելու ցանկությունը: Ընդ որում սեփական արժանապատվության զգացումը հեռացնում է հոգեբանական խոչընդոտները, որոնք խանգարում են ճիշտ որոշում կայացնել եւ կապ հաստատել կառույցների հետ, ինչը կարող է մարդուն արժանի կյանք վերադարձնել, հաղորդում է Eurek Alert-ը:

Նման եզրակացության են եկել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները, ովքեր երկու տարվա ընթացքում փորձ են անցկացրել Նյու-Ջերսիի անվճար ճաշարանում: Մոտ 150 մարդու զգացողության վերլուծությունն ուղեկցվում էր յուրաքանչյուր այցելուի անձնական պատմությունը գրի առնելով եւ խնդրների լուծման մի շարք թեստավորումներով, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ստուգվող խմբի համեմատությամբ՝ մարդիկ, ովքեր վերհիշում էին կյանքի հաջողակ պահը, ավելի լավ էին հաղթահարում թեստը(IQ-ն բարձրանում էր 10 կետով) եւ հաճախ էին օգնության համար դիմում սոցիալական օգնության տեղական կենտրոններ: Այսինքն, ինքնահաստատումը թույլ է տալիս հաղթահարել կոգնիտիվ սպառնալիքները, որոնց իր հետ բերում է աղքատությունը: