Իսրայելական զինվորականները մայիսի 31-ին գրոհով վերցրել են միջազգային նավատորմի նավերը, որոնք շրջափակված Գազայի հատված էին տեղափոխում հարյուրավոր իրավապաշտպանների եւ հազարավոր տոննա մարդասիրական բեռներ, հաղորդում է «Վզգլյադ»-ը:

Միեւնույն ժամանակ իսրայելական ռազմական գրաքննությունն արգելել է տեղեկություններ տարածել «Խաղաղության նավատորմի» վրա կատարված գրոհի ընթացքում զոհերի եւ վիրավորների մասին: Զոհերի տվյալները հակասական են, 2-ից մինչեւ 10 մարդ Վիրավորները 30-ից ոչ պակաս են: Ընդամենը «խաղաղության նավատորմի» վրա եղել է մոտ 700 մարդ, այդ թվում՝ 1976թ. Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Կորիգան Մակգուայրը (Հյուսիսային Իռլանդիա), նաեւ՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ:

Հաղորդվում է, որ իսրայելական զինվորները ուղղաթիռով իջել են թուրքական նավի վրա՝ կրակ բացելով անզեն քաղաքացիական անձանց ուղղությամբ:

«Խաղաղության նավատորմի» կազմում 6 նավեր են: Իսրայելն ավելի վաղ արգելել էր մոտենալ Գազայի հատվածին՝ սպառնալով առգրավել նավերն ու արտաքսել ձերբակալվածներին: