«Ռեալի» մարզական տնօրեն Խորխե Վալդանոն «Սանտյագո Բերնաբեու» մարզադաաշտի մամուլի կետրոնում ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյին\' որպես Մադրիդի «Ռեալի» ակումբի գլխավոր մարզիչ: Մոուրինյոն չի ցանկացել շքեղ ներկայացնում և բավարարվել է միայն համեստ ասուլիսով։

Մոուրինյոն փոխարինել է չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինիին, ում գլխավորությամբ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ տեղը:

«Դեռ վաղ է խոսել որեւէ փոփոխությունների մասին: Ես պետք է ուսումնասիրեմ իրավիճակը: Օրակարգում շատ հարցեր կան, որոնք լուծում են պահանջում:Իմ գլխավորած թիմերում, առհասարակ,  ֆուտբոլիստները հասկանում են, որ ամենակարեւորը դա ակումբն է, այլ ոչ թե խաղացողները կամ մարզիչը», - ասել է Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ, որի ուղիղ եթերը ապահովել է  AS թերթի կայքը: